...Ուղղակի մենք շատ բան ենք ուզում ոչինչ չտալով.
-13:
-ի՞նչ:
-ասում եմ 13-նա:
-բայց ի՞նչ կապ ունի 13-ը մեզ հետ:
-Տե՛ս, 14-ն է ընկնում:
-Ա՞ն, ի՞նչ ես խոսում, պարզ խոսիր:
-Միթե՞ դու չես լսում տերևների ընկնելու ձայնը:
-Ինչից ես դու պատրաստված, ուզում եմ հասկանալ, զգալ այն ինչ դու հիմա զգում ես, բայց դու խորը թաքնվել ես քո ներսում…
-Ես ոչնչի համար չեմ զղջում::
-Երևի մենք երբեք այս մոլորակի վրա չհանդիպենք:
-Սա էլ մեր ռոմանը:
-Դու դա գրելու հարցում վարպետ ես:
-Երևի թե օրդ առանց ինձ սկսես:
-Սպասի՛ր:
-Արի թատրոն չխաղանք:
-Ինչու մեզ մոտ ոչինչ չստացվեց:
-Ցրտում է:
-Խնդրում եմ իմ անցյալ,ասա՛, ինչու ամեն ինչ այդքան շուտ վերջացավ, մենք հավերժ չէինք ապրելու՞...
-Էլ բազմակետեր չկան:
-Ստորակե՞տ
-Չես հասկանում, ես չեմ կարող:
-ԻՆչու՞, ախր, մենք ուժեղ ենք, հիշու՞մ ես, դու էիր միշտ ասում, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:
-Իսկ դու հիշում ես, այն օրը, երթուղայինում..երբ լուռ պատուհանից դուրս էի նայում և ակամայից ժպտացի, իսկ դու քո այդ անուշ աչքերով նայեցիր ինձ այնպես, կարծես գիտեիր ժպիտիս պատճառը..
-Բայց չգիտեի, ուզու՞մ ես ասել, ի՞նչ հիշեցիր այդ ժամանակ:
-Ես չէի հիշում:
-բա՞:
-Ես տեսա:
-Ի՞նչ տեսար:
-Տեսա մեզ, հինգ տարի անց, մենք երջանիկ էինք և զբոսնում էինք արևոտ Փարիզով:
-Ինչու՞ ես դա հիմա ասում:
-Չգիտեմ, երևի վերջակետն եմ փորձում դնել,բայց ստացվում է շիլա..
-Այս ամենը հիմարություն է, միշտ կիսատ ես թողնում, սա էլ ես այդպես անելու՞,,,իսկ մեր սերը..
-Մեր չհասունացած սերը, բայց շուտով..
-Շուտո՞վ, ե՞րբ:
-հինգ տարուց:
-Դու ծաղրում ես ինձ, թե՞ դա կրկին քո հումորն է, ինչ հինգ տարի, իսկ այդ ընթացքում քո հետ ի՞նչ է լինելու:
-Ես ընկեր ունեմ, նա ինձ շատ է սիրում, գիտե՞ս, առանց կասկածելու, նա գիտի ինչ է սերը:
-դու ցնդել ես, դու նրան չես սիրում:
-Այո ցնդել եմ, ցնդե՛լ, ես ուզում էի քո կյանքում առաջինը լինել, բայց ...սայթակեցի, իսկ հիմա կարող ես ինձ ցնդած համարել:
..Նա ձեռքերով աչքերը փակեց և հարց տվեց, որի պատասխանից ես ուղղակի խուսաբեցի, և լուռ հաջողություն ասելով՝ վերջին անգամ բարձրացա այդ կարոտալի աստիճաններով.. բայց ո՛չ, ո՛չ վերջին, ես դեռ կվերադառնամ հինգ տարուց..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել