ՏՄՊՊՀ-ն «Օրանժ Արմենիայի» դեմ վարույթ է հարուցել։
ՏՄՊՊՀ Հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 3-ին, կայացած նիստում, վարույթ է հարուցել «Օրանժ Արմենիայի» դեմ՝ անբարեխիղճ գովազդի համար:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես՝ անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ:
Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում: Կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առաջարկվող փաթեթն իր մեջ ներառում է երեք սակագնային պլան` 4000, 6000 և 10000 դրամ արժողությամբ: Գովազդում առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին ևս գովազդում չի նշվում:
Հ.Գ. «Օրանժ Արմենիա» ջան, չի կարելի, մի՛ արա տենց բան:Ճ:Ճ:Ճ