Զատկական տոնակատարություններն այսօր հոգևոր առումով ընկալված են ժողովրդի մեջ. Տ. Եսայի քահանա ԱրթենյանPanorama.am-ը գրում է.

Հին կտակարանի մեջ զատիկ բառը հիշեցնում է Եգիպտոսի գերությունից փրկությունը, Նոր կտակարանի մեջ՝ Իսրայելի ժողովրդի փրկությունը՝ փարավոնի գերությունից, երբ որ զատվում են չարի իշխանությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Զատկի տաղավար տոնի խորհրդի մասին՝ ասաց ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը:

«Մենք հիմնականում Սուրբ Հարության տոնի մեջ տեսնում ենք կյանքի հաղթանակը և փորձում ամեն կերպ մեր կյանքը շտկելով՝ արժանանալ այս ավետիսին: Դրա համար հանձն ենք առնում ամեն տեսակ զրկանքներ՝ ի դեմս պահքի, որը ոչ միայն սննդի պահքի խորհուրդն է, այլ նաև հոգևոր պահքը, երբ որ մեզ որոշակի զրկանքների ենք ենթարկում»,-նշեց Տ. Եսայի քահանա Արթենյանը: 

Նա շեշտեց, որ ավագ ուրբաթը հոգևոր առումով լռության օր է, ներքին անդրադարձի օր. «Երևի թե տարվա մեջ այն եզակի օրն է, երբ որ մենք վերապրում ենք Քրիստոսի բացակայությունը մեր կյանքում»:

Նա նկատեց, որ զատկական տոնակատարություններն այսօր հոգևոր առումով ընկալված են ժողովրդի մեջ: Քահանան բնական համարեց ժողովրդի մեջ ձևավորովող ավանդույթները, սակայն նշեց, որ կարևորը եկեղեցու խորհուրդն է, նոր մնացած բոլոր միջոցառումներն ու ավանդույթները, որոնք կան ժողովրդի մեջ:

Հանդիմանը ներկա ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Նարինե Մուսայելյանն էլ տեղեկացրեց, որ Հարության մեծ երթ կլինի շաբաթ օրը՝ ճրագալույցի պատարագից հետո, որին մասնակից մոտ 1050 երիտասարդներ Սուրբ Սարգիս եկեղեցուց կանթեղներով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել