Ղազախստանի քաղաքացի, ազգությամբ ռուս Տատյանա Շևցովա-Վալովան 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ղազախների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու և Ղազախստանը Ռուսաստանին միացնելու կոչեր հնչեցնելու համար: Ղազախստանը, մեծ հաշվով, արհեստական պետական միավոր է` ռուսական մեծ համայնքով, սակայն այդ երկրի պետական մարմինները հետևողականորեն պաշտպանում են անկախության գաղափարը` թեկուզև էլիտայի ինքաբավության մոտիվից ելնելով: Հայաստանում հակառակ միտումն է` չնայած այն բանին, որ մենք անկախությունը նվաճեցինք տասնյակ դիսիդենտների անձնազոհության, 88-ի շարժման արդյունքում: Հայաստանյան այսօրվա էլիտան չունի հարգանք ինքնիշխանության հանդեպ ու նույնիսկ խրախուսում է «գյուլիստանային» մտածողությունը: Անկախության առաջին տարիներին մենք համեմատվում էինք Արևելյան Եվրոպայի երկրների հետ` համարվելով ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում, հիմա երանությամբ ենք նայում նույնիսկ Ղազախստանին: Սրա համար հատուկ «տաղանդ» էր պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել