Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ի վերջո համաներում լինելո՞ւ է, թե՞ ոչ։

«Դա Հանրապետության Նախագահի սահմանադրական իրավունքն է, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,-ասաց նա։

Իսկ թե համաներում հայտարարելու անհրաժեշտություն նախարարն անձամբ տեսնո՞ւմ է, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ ինքը չէ այն անձը կամ սուբյեկտը, ով պետք է գնահատի նման անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել