IMG_6687

- Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի:
- Արի հաշվենք… Մեկ, երկու…

«Զատիկն ասել ա.
Հենց գամ, արմանաս,
Հենց գնամ, զարմանաս:

Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար աշխարհ զատկի բերած հրաշքից արմանք-զարմանք են կտրում:
Երեկ սառցե շապիկ էր գետակը հագել, սուսուփուս ծվարել, իսկ այսօր ահա քչքչոցն է գլուխը գցել. մեջքը հաստացրել ու ճամփա ընկել»:

Կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությունում տպագրված՝ Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գիրքը, որ 1996թ. ստեղծվել, 5000 օրինակ տպվել-տարածվել-սպառվել է, հավանել եմ միշտ:

Երեկ իրիկունը մեր տանը չտեսնված-չլսված իսկական զատկական աշխույժ էր. երեք Մարտիրոսյաններին՝ Արմեն-Մելինե-Մարիամին ավելի ուշ միացավ Տաթև քույրիկին հատուկ-միայնակ այց կատարած Դավիթ Բլեյանը (տեսեք, ոնց է մեծացել մեր հերոսը՝ իսկական Դավիթ դարձել)…. Պատկերացրի՞ք՝ ինչ էր կատարվում…

«Նորն է ծնունդ առնում էսպես ու շարունակ պտույտ տալիս կյանքի անիվն անմեկնելի:
Դա է հրաշքն, ուրիշ էլ ի՞նչ: Եվ անունն է այդ հրաշքի՝ Հարություն, կամ, որ նույնն է՝ Կարմիր Զատիկ»:

Ռուդիկ Հարոյանի նախաբանի աբովյանական թարմությամբ-զնգզնգոցով-քչքչոցով առաջաբանն անպայման կարդացեք, գիրքը թերթեք. օգտակար շատ բան կգտնեք, ինչպես այս քսան տարում գտել ենք գրքի էջերում… Անսպառ է… Եվ Մայիսյան հավաքին, երաժշտության-ծեսի-խաղի-սիրելի սեբաստացի դաստիարակ-ուսուցիչներ, կկարողանաք, չէ՞, տարվա արածը որպես գործածելի-շարունակական ուսումնական արդյունք ներկայացնելու ձև գտնել… Որպես հանրակրթական ուղղություն՝ ես կառանձնացնեի պար-շարժումը, 2-10 տարեկանների գեղարվեստը, որ «կպարփակվի հենց շարժման մեջ», կամ պարն ու 2-ից 10 տարեկան մանուկը...

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել