kupayas-v-zee-deti-nashli-trup-zhenshhiny1in.am-ը գրում է.

Բելգիայի ամենահայտնի քաղաքական գործիներից մեկին՝ Ֆլամանդական Սոցիալիստական կուսակցության նախկին առաջնորդ Ռոբերտ Ստևարտին մահացած են գտել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ նա բռնաբարության համար կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

60-ամյա քաղաքական գործչի մարմինը գտել են Ալբերտա ջրանցքում՝ Բելգիայի արևելքում Հասելթ քաղաքից ոչ հետու։

Տեղեկությունն այն մասին, որ նա բռնաբարության գործով կկանգնի դատարանի առջև, հրապարակվել էր նախօրեին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա դեմ մեղադրանքը առաջ էր քաշվել դեռ 2 տարի առաջ: Կինը, որի անունը չի հրապարակվում, նրան մեղադրել էր բռնաբարության մեջ՝ 2010թ. հեռուստաշոուից հետո, որին երկուսն էլ մասնակցել էին:

Ստևարտը հերքել է բռնաբարության մեղադրանքները՝ խոստովանելով, որ կնոջ հետ սեռական հարաբերություն ունեցել է, սակայն դա եղել է երկկողմանի համաձայնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել