Ձեր բազմաթիվ խնդրանք-պահանջներով հրապարակում եմ «Ինձ խոստացիր» երգի խոսքերը: Հուսամ՝ կհավանեք։ 

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:

Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:

Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:

Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ, 
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել