Նախընտրելի է, որ հղի կանայք հրաժարվեն բջջային հեռախոսներից: Նման խորհուրդ են տալիս Յելի համալսարանի աշխատակիցները: Հեռախոսի կիրառման ժամանակ ճառագայթումը մեծացնում է երեխայի մոտ վարքի խնդիրներ առաջացնելու հավանականությունը, գրում է The Daily Mail-ը:
Հեռախոսի ճառագայթումն ազդում է ուղեղի զարգացման վրա, ինչն էլ հետագայում հանգեցնում է հիպերակտիվության, հիշողության վատթարացման: Գիտնականները նման եզրահանգման են եկել հղի մկների վրա հետազոտություններ կատարելուց հետո:
Ավելի վաղ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ապացուցել էին, որ բջջային հեռախոսներն ազդում են երեխայի վրա դեռևս ներարգանդային զարգացման փուլում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3726612654652
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել