Esem.am-ը գրում է.
Հայ հայտնի կանանցից շատերը գաղտնի չեն պահել իրենց հղի լինելու փաստն ու ժամանակին հրապարակել հղի վիճակում արված լուսանկարներ :)
Esem.am-ը շարունակում է փորփրել հայտնիների լուսանկարներն ու առանձնացրել նրանց` հղի վիճակում արված ֆոտոները :)
Նարինե Պետրոսյան
Երևանի դրամատիկական թատրոնի դերասնուհի Նարինե Պետրոսյանը կրկինակի մայր է: Դերասանուհին երկու դուստր ունի` 6-ամյա Անին և 4-ամյա Ալինան: Ինչպես հղիության, այնպես էլ նորածինների խնամքով զբաղվելու շրջանում Նարինեն շարունակել է աշխատել՝ խաղալ թատրոնում՝ մասնակցելով հեռուտատեսային նախագծերի:
Անի Քոչար
«Անի Քոչար փրոդակշն» ընկերության տնօրեն Անի Քոչարը դեռ միայն վայելում է որդու՝ Դավթի ներկայությունը: 3-ամյա Դավթի մայրիկը մինչ ծննդաբերության օրն աշխատել է: Անին արձակուրդային մի քանի ժամ է ունեցել. որդու լույս աշխարհ գալուց ժամեր անց նա գործի է անցել :)
Գոհար Հովհաննիսյան
Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը դեռ մեկ որդի ունի՝ 3 ամյա Հարությունը: Հղիության մինչև 8-րդ ամիսը երգչուհին ստեղծագործական բուռն կյանքով է ապրել, անընդմեջ շրջագայել: Հղիության 7-րդ ամսում Գոհարը ESem.am-ին ասել է, որ հղիությունից հետո առօրյայում ոչ մի բան չի փոխվել. «Ինձ լավ եմ զգում, նախկին գրաֆիկով աշխատում եմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ