Եպիսկոպոսը հիշեր է Երևանի խանության ժամանակները, երբ պարսիկ խանը մեռելոցների համար ազատ էր թողնում հայերին:

Եթե խանության ժամանակները պիտի հիշեր, թող հիշեր ուրեմն, թե ինչպես էր պատահել, որ այդ նույն ժամանակներում Հայ առաքելական եկեղեցին զուգահեռ մի քանի ամենայն հայոց կաթողիկոս ուներ, և կաթողիկոսներից յուրաքանչյուրը լավ կլիենտ էր ման գալիս կաթողիկոսական գահը վաճառելու համար, հետո էլ վազում շողոքորթում պարսից շահին՝ միցակիցներին ասպարեզից հանելու համար:

Իսկ գուցե հիշենք Պապ թագավորի՞ ժամանակները, որին հայ կրոնավորները սպանել տվեցին բյուզանդացիների ձեռքով այն բանի համար, որ Պապ թագավորը հասկանում էր, որ պետության մեջ չի կարող լինել երկրորդ պետություն, ինչպիսին եկեղեցին է, որ դա անխուսափելիորեն բերելու է պետականության կործանման, ինչն էլ տեղի ունեցավ:

Իսկ եթե իսկապես քրիստոնեական արժեքներ եք սերմանում, դրա սերմանումը սկսեք եկեղեցուց: Էդ ձեր տերտերական բենթլիներն ու մերսեդեսները որքանո՞վ են կապված քրիստոնեության հետ, էդ եկեղեցիների պատերին կպցրած հայտարարությունները, թե «լևի մոմերը», որ արտադրված չեն կաթողիկոսի արտադրամասերում, հաճելի չեն Աստծուն՝ որքանո՞վ են կապվում քրիստոնեության հետ:

Գուցե ասեիք՝ թանկարժեք մոմեր վառողների աղոթքներն արտահե՞րթ են քննարկվում Գաբրիել հրեշտակապետի կողմից:

Կից նյութն՝ այստեղ

 

Հիշեցնենք, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ կառավարության նիստում մի աբսուրդ ելույթ է ունեցել՝ հիմնավորելու համար, որ մեռելոցները Հայաստանում պետք է լինեն ոչ աշխատանքային օրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել