Նյո Յորքի ավտոշոուի ժամանակ հայտարարվել է «Տարվա համաշխարհային ավտոմքեքենա» մրցույթի հաղթողը: Դա,ըստ հավաքված ձայների, նոր Mercedes-Benz C-Class-ն է: Այս մասին հայտնում է autonews.ru-ն:

Այս ցուցանիշով գերմանական սեդանն առաջ է անցել BMW 2-Series Active Tourer-ից, Volkswagen Passat B8-ից, Nissan Qashqai-ից և Mazda2-ից:








Անցած տարի նույն ավտոմրցությում հաղթել էր Audi A3-ը:
Այլ անվանակարգերից «Լավագույն սպորտային ավտոմեքնեա» անվանակարգում հաղթել է Mercedes-AMG GT-ն:

Լավագույն ավտոմոբիլային դիզայնի մրցանակը բաժին է ընկել Citroen C4 Cactus քրոսովերին:

«Տարվա «կանաչ» ավտոմեքենա» անվանակարգում մրցանակը եղել է BMW i8-ը:

«Տարվա ներկայացուցչական ավտոքմենա» անվանակարգում էլ հաղթող է դարձել Mercedes – S-Class Coupe-ն:
