mozg1in.am-ը գրում է.

Գիտնականներին հաջողվել է կնոջ ուղեղը դարձնել տղամարդու՝ հայտնում է direct-press.ru-ն: Այն մասին, թե ներարգանդային շրջանում կենդանիների մեծ մասի ուղեղն ինչպես է ձեռք բերում սեռական բնութագրեր՝ քիչ էր հայտնի:

Գիտնականները ենթադրում էին, որ կա ժամանակի սահմանափակ շրջան, որի ընթացքում ուղեղը ձեռք է բերում տղամարդկային կամ կանացի գծեր: Եթե այդ «պատուհանը» փակվել է, ապա ընդմիշտ: Մերիլենդ նահանգի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ:

Ուսումնասիրելով նորածին առնետների ուղեղի զարգացումը՝ պրոֆեսոր Մարգարեթ Մաքքարթին պարզել է, որ էստրադիոլը՝ տեստոստերոնի ածանցյալը, ակտիվացնում է որոշակի գեներ: «Արթնացած» գեները սկսում են ուղեղի արականացում ԴՆԹ- մեթիլտրանսֆերազներ ֆերմենտների միջոցով:

Այնուհետև պրոֆեսոր Մաքքարթին և պրոֆեսոր Բրիջեթ Նաջենթը միասին փորձեր են կատարել 7 տարեկանից մեծ էգ առնետների վրա: Նրանք կենդանիներին ներարկել են ԴՆԹ-մեթիլտրանսֆերազների ինհիբիտորներ նախաօպտիկական շրջանում՝ ուղեղի գոտում, որը մասնակցում է տղամարդու սեքսուալ վարքի կառավարմանը: Չնայած գլխուղեղի սեռական տարբերակման պատուհանն արդեն պետք է փակվեր, նախաօպտիկական շրջանն իր կառուցվածքը փոխել է տղամարդկայինի: Դա ազդել է նաև փորձարարական կենդանիների վարքի վրա. էգերի մոտ արու առնետներին բնորոշ սեքսուալ վարք է հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել