Ես չեմ հասկանում՝ շքեղության, պերճանքի, շվայտության, գռփածը, թալանածը ցուցադրելու մոլուցքը «տարել է՞» մեր որոշ պաշտոնյաների: Սա ի՞նչ ցուցամոլության ու ինքնաբավության շքահանդես է… Գոնե տարրական ողջախոհություն ունեցեք ու ինքնասպանի նման մի ինքնաբացահայտվեք… Այդ աստղաբաշխական գումարների մասին խոսակցությունները, որ հոլովվում են պարբերաբար ձեր այս կամ այն կառույցի կամ հերթական ավտոմեքենայի ձեռք բերման վերաբերյալ, միայն բումերանգով հարված է ոչ միայն ձեզ, այլ նաև ողջ իշխանական-պետական համակարգին: Այդ հաբռգածության ու ցուցամոլության մարմաջին գուցե վերջ տա՞ք: Գուցե ժամանակն է՞ ողջախոհության, խելամտության ու օրինապահ ապրելակերպի… Ժամանակներն այլ են, պահանջները՝ ևս, ու բոլորս տեսադաշտում ենք ու տեսանելի…
Ի վերջո, հիշեք, որ կյանքում և Աստծո առաջ ոչ մի բան անհետևանք չի մնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել