«Օգնիր Եղբորդ» նախաձեռնության առաջին աջակիցներից մեկը «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունն էր, որը 5 միլիոն դրամ հատկացրեց Սիրիահայ համայնքի աջակցության հիմնադրամին։ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության ցանցում, «ՎիվաՍելի» հովանավորությամբ արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում է նաև SMS նվիրատվության ակցիա. կապի ծառայության ցանցում 1890 կարճ համարին ուղարկելով “ՕԳՆԻՐ” բառը՝ յուրաքանչուր բաժանորդ իր համեստ մասնակցությունն է բերում սիրիահայ համայնքի աջակցության հիմնադրամին (1 sms- ի արժեքը 200 դրամ է)։
Եվ ահա՝ ընդամենը մեկ շաբաթ, և արդեն 6300 բաժանորդ իր համեստ մասնակցությունն է բերել ազգային տուրքին։ Սա նշանակում է, որ 6300 հայորդի, հիմնականում երիտասարդներ, անտարբեր չէ իր հայրենակցի, իր եղբոր ցավին, սա նշանակում է, որ ազգային հանձնառության ու բարեսիրության ոգին կենսունակ է մեր մեջ։ Հավատանք, որ «Օգնիր Եղբորդ» կոչը նորանոր նվիրատուներ կգտնի։ 


«Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել