Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն:

6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը՝ ևս 2-4 աստիճանով:
 
Երևանում՝ 

Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


 
 Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  24.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  11.00C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել