
Պատմության Անիվը ետ է պտտվում
Հարգելի հայրենակիցներ մեզ համար վերջին ժամանակներում առաջացած մարդասպան` Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձրած Ադրբեջանի այդ քայլը ցավով ընդունվեց մեր հասարակության կողմից, մենք ամբողջ աշխարհով աղաղակեցինք և պարտավոր էինք աղաղակել, որ կացնահարվել է հայ սպան, հայ քաղաքացին: Սակայն պատմական ետադարձ հայացք նետենք, և կտեսնենք որ ավելի սարսափելի դեպքեր են եղել քան այդ կացնահարումն էր: Ցավով կարելի է նշել այն փաստը, որ դեռևս Հայաստանի Հանրապետության նախքին և ներկայիս իշխանությունների կողմից ոչ մի լուրջ գնահատական չի տրվել դեռևս Խորհրդային Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՆԿՎԴ-ի- նկուղներում և բանտերում կացնահարված և խոշտանգված այդպես ասած Դաշնակցական Հայաստանի սպայական անձնակազմը: Ինչքանով կարելի է հասկանալ որ հենց այդ խոշտանգողները և կացնահարողները հայեր են եղել, և նրանց անունները պետք է, որ հայտնի լիներ մեր Ազգային Անվտանգության ծառայությանը: Ինչու՞ մինչև հիմա անգամ այդ ցավալի դեպքերի մասին չի հիշվում կամ չկա որևէ հուշարձան չկա կանգնեցված: Ինչքանով հայտնի է բոլշևիկները այդ տարիներին գնդակահարել են ոչ միայն հայտնի տաղանդավոր զորավարների, այլև մի քանի հարյուր տասնյակ զինծառայողների, որոնք ինչ որ կապ են ունեցել նախքին Հայաստանի Հանրապետության պետական ապարատի հետ: Իհարկե կարելի է նաև գումարել այն հայ մտավորականներին: Նշանակում է ինչ որ արեցին բոլշևիկները այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա հերթական գործընթաց էր որը, գլխատեց հայ ռազմական ինտելիգենցիան: Չհաշված այն որ քանի տասնյակ զորավարներ իրենց գնդերով և զորամասերով լքեցին Հայաստանը որպեսզի խուսափեն բոլշևիկների հաշվեհարդարից: Իսկ դա արդեն իսկ աղետ էր առանց այն էլ հայաթափված Հայաստանի համար: Իսկ դուք կհարցնեք թե ինչ կապ կարող է լինել Ռամիլ Սաֆարովի և այն հայ բոլշևիկների միջև, սակայն այս համեմատությունը չէի կարող չանել եթե այդ բոլշևիկների աշխատավոճը և նման գործելավոճը չկրկնվեր 90 -ական թվականներին և չշարունակվեր մինչև այսօր: Նման պատկերները և պատմական փաստերը հայտնի են մեզ, սակայն դեռ ինչքան բաներ էլ դեռ մնում են այդպես անհայտ: Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը որդեգրեց բոլշևիկները գործելավոճը և մինչ Ղարաբաղյան Պատերազմի ավարտը, սկսեց դավադրաբար ոչնչացնել տաղանդավոր զորահրամանատարներին և աչքի ընկնող և փորձված ազատամարտիկներին: Վազգեն Սարգսյանը դառնալով անմիջական Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը իրագործում էր բոլշևիկ չեկիստների պարտականությունները ինչու չէ կարելի է անգամ համեմատել Լավրենտի Բերիային: Չնայած պատերազմի ավարտից հետո էլ անգամ շարունակվեց այդ ահաբեկությունների և ռեպրեսիանների գործելաոճը: Դաշնակների անվան տակ, կամ ապորինի զենք զինամթերքի անվան տակ բանտարկվեցին և խոշտանգվեցին ողջ մնացած ազատամարտիկներից շատերին: Եվ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգած և ընկեր կորցրած ազատամարտիկներից շատերը ստիպված հեռացան հայրենիքից ինչպես և հեռացան այն ժամանակ Գարեգին Նժդեհը և Զորավար Անդրանիկը: Սակայն վերադառնալով Ռամիլ Սաֆարովին հերոսացման այն մեծարմանը կարելի է ասել որ մենք հայերս կարծես թե նմանվեցինք Ալիևին հերոսացնելով այն մարդասպաններին, որոնք իրագործեցին 90 -ականների Սպիտակ Եղեռնը, հերոսացրեցինք այն մարդկանց որոնց հրամանով խոշտանգում էին և ոչնչացնում ազատամարտիկներին: Չհաշված հայ մտավորականների հունձը այդ տարիներին, ՀՀՇ-ի գործակալները ոչնչացնում էին այն մարդկանց, որոնք կարող էին և փորձում էին կանգնեցնել ՀՀՇ-ի չեկիստների արշավը: Հիմա էլ երևի կան այդ տարիների խոշտանգողները որոնք, մի ժամանակ կոմունիստ ների հրամաններն էին կատարում իսկ հետո ՀՀՇ-ականների, նրանց համար մևնույն էր թե ով է հրաման արձակողը: Այդպիսով այդ սպանդը իրագործած դահիճները նույնիսկ հիմա երազում են որպեսզի վերադառնա Լևոնի իշխանությունը, որպեսզի վերադառնան իրենց հին արհեստին: Ասացեք ինչու՞ չպետք է համեմատել, այդ երկուսը ինչ է մեր ոճրագործը ավելի լավն է քան թե ուրիշինը: Երբ կգա ժամանակ երբ կգիտակցենք որ մեր սխալները չասելով, նորից վերադառնալու ենք այդ նույն սխալները կրկնելով: