Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների առաջնորդներին հրավիրել է ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համար, փոխանցում է Корреспондент-ը։

«Ես Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Բահրեյնի առաջնորդներին այս գարնանը հրավիրել եմ ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերը քննարկելու համար, լուծելու համար բազմազան հակամարտություններ, որոնք այդքան դժվարություններ և անկայունություն են առաջացրել Մերձավոր Արևելքում»,- նշել է Օբաման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել