1879՝ Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։
1885՝ Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած շարժիչը։
1911՝ Բրիտանիայում հրապարակված մարդահամարի տվյալներով երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ։
1933՝ բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով։
1948՝ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը հաստատում է Մարշալի ծրագիրը, որով 16 երկրների տրվում է 5 միլիարդ դոլլարի օգնություն։
1973՝ Աշխարհի առաջին բջջային հեռախոսի զանգը Նյու Յորք քաղաքում։
1975՝ Ռոբերտ Ֆիշերը հրաժարվեց խաղալ Անատոլի Կարպովի հետ նախատեսված մրցաշարում՝ զիջելով նրան աշխարհի չեմպիոնի կոչումը։
2000՝ Բիլ Գեյթսը Մայքրոսոֆթի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է $12 միլիարդ։
2007՝ V150 գնացքը սահմանում է արագության ռեկորդ՝ ժամում 574.8 կմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/808794399207547?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել