1in.am-ը գրում է.
Հարյուրավոր իրանցիներ գիշերը դուրս էին եկել Թեհրանի փողոցներ՝ տոնելու միջուկային ծրագրի հարցով բանակցություններում գրանցված բեկումը։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։
Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոցը՝ Վալի-Ասրը, լի էր ավտոմեքենաների շարասյունով, վարորդներն ազդանշաններ էին տալիս՝ ողջունելով շրջանակային համաձայնագրի կնքումը, որի վերջնական տարբերակը կպատրաստվի մինչև հունիսի 30-ը։
Տեղի բնակիչները սոցցանցերում հրապարակել են լուսանկարներ ու տեսանյութեր Թեհրանի փողոցներից, որոնցում երևում են, որ մարդիկ փողոցներ են դուրս եկել նախագահ Ռուհանիի դիմապատկերներով։ Սոցցանցերում հայտնվել են նաև բազմաթիվ գոհ իրանցիների լուսանկարներ՝ բանակցությունների արդյունքներով Օբամայի ելույթի հեռարձակման ֆոնին։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1588878.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել