1in.am–ը գրում է.

Granat_granatnik_obyknovennyj

Novosti-n.org-ը ներկայացնում է նռան 10 ավելի քիչ հատկությունները, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում:

  1. Ակտիվացնում է հորմոնները
    Նռան կորիզներում պարունակվող յուղն օրգանիզմում կարգավորում է հորմոնային բալանսը: Նռան կորիզները հատկապես կարևոր են մենստրուացիայի, գլխացավերի և կլիմաքսի ժամանակ:
  2. Բնական ինսուլին
    Նուռն այն քիչ թվով քաղցրեղեններից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական 4 անգամ մեկ թեյի գդալ նռան հյութը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:
  3. Ավելացնում է հեմոգլոբինը
    Նուռը հին ժամանակներից որպես անեմիայի դեմ պայքարի միջոց է կիրառվում: Այս հիվանդությամբ տառապողները պետք է 2 ամիս շարունակ օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ նռան հյութ խմեն:
  4. Մանրէազերծում է բերանն ու կոկորդը

Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով:

  1. Ճնշման նվազում
    Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:
  2. Հիանալի կոսմետիկ միջոց
    Նռան բոված և մանրացված կեղևի և զեյթունի ձեթի խառնուրդը հիանալի միջոց է ճարպոտ մաշկի, ցաների համար: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:
  3. Անցկացնում է բորբոքումները
    Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է տարբեր բորբոքումների՝ երիկամների, լյարդի, ականջների, աչքերի և սեռական օրգանների համար):
  4. Հանում է ճառագայթումը 
    Նրանք, ովքեր բնակվում են ճառագայթման գոտիներում, պարտադիր պետք է նուռ օգտագործեն:
  1. Ուժեղ հակաճիճվային միջոց

Լավ հասած նռան կեղևի հակաճիճվային հատկություններ
ունի: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է թրմել
40-50 գ մանրացրած կեղևը 400 գ սառը ջրի մեջ և 6 ժամ
թողնել: Այնուհետև թուրմը հարկավոր է եռացնել դանդաղ
կրակի վրա, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Մնացած
մասը մեկ ժամվա ընթացքում պետք է խմի: Մեկ ժամ անց
հարկավոր է հոգնա անել:

Փորացավի միջոց

Նռան հատիկներն ու կեղևը տտիպ հատկություններ

ունեն, այդ պատճառով դրանք օգտագործվում են

փորացավերի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է

տրվում օրեկան մեկ պտղունց չորացրած նռան կեղև

օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել