Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը Արթուր Միրզոյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման։ 

Արթուր Միրզոյանը 8 ամիս էր, ինչ գտնվում էր կալանքի տակ։ 

Հիշեցնենք, որ 2014 թ–ի օգոստոսի 18–ի գիշերը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած 43-ամյա Արթուր Միրզոյանը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Տուլայի մարզում: Նա նաև «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։

Անցած տարվա օգոստոսի 18-ի գիշերը 43-ամյա Արթուր Միրզոյանը վերցրել էր որսորդական հրացանը և երկու անգամ կրակել Մոսկվայում գտնվող Թուրքիայի Հանրապետության դեսպանատան շենքի վրա փակցված թուրքական զինանշանի ուղղությամբ: Ժամեր անց Արթուր Միրզոյանին ձերբակալել էին։

Եվ այսօր, լսելով 2 տարվա ազատազրկման մասին լուրը, նա ոչ մի կերպ չարձագանքեց դրան և ընդամենը ռուս լրագրողներին հայերենով ասաց, որ «չի փոշմանել»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել