1in.am–ը գրում է.

Հայտնի է, որ սխտորի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, և այն կարողանում է նվազեցնել բորբոքումները: Միսսուրիի համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ սխտորի գերհատուկությունների պատճառը ածխաջրերն են: Մասնագետները ուսումնասիրել են սխտորի արտազատած FruArg ածխաջուրը, գրում է The Daily Mail-ը: Գիտնականները հետևել են, թե ինչպես են սխտորի մեջ պարունակվող սննդարար նյութերն արձագանքել սթրեսն, որն առաջացել է շրջակա միջավայրի պատճառով:
Նման սթրեսը կարող է առաջանալ ծերացման, ծխելու, շրջակա միջավայրի աղտոտվածության, գանգուղեղային վնասվածքի կամ չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Ուղեղը վնասվելուց պաշպանում են միկրոգլիայի բջիջները, սակայն դրանք վտանգավոր նյութ են արտազատում՝ ազոտի օքսիդ, որի ավելցուկը վնասում է ուղեղը և հանգեցնում այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունները:
Ուսումնասիրողները սթրեսի բջջային մոդել են ստեղծել: Ինչպես ենթադրվում էր, սթրեսի արդյունքում միկրոգլիայի բջիջներն ավելացել են և արտազատել ավելի շատ վտանգավոր նյութ: Երբ գիտնականները մոդելի մեջ FruArg են ավելացրել, միկրոգլիայի բջիջները սկսել են ավելի քիչ ազոտի օքսիդ արտազատել: Դրանից բացի, FruArg-ը նպաստել է ուղեղի համար օգտակար հակաօքսիդանտների արտադրմանը:



