1in.am-ը գրում է․
Մետրոյի լիքը վագոնների ուղևորների և սպորտդահլիճներ հաճախողների համար հիանալի նորություն է հայտնվել: Իռլանդացի գիտնականներն օծանելիք են մշակել, որն առավել հաճելի է բուրում խոնավության հետ շփվելուց հետո: Այսպիսով, նման օծանելիքի տիրոջից ավելի հաճելի հոտ կգա, երբ նա սկսի քրտնել, գրում է vesti.ru-ն:
Նորարարական այս համակարգը ստեղծվել է օծանելիքի բույրի հումքը իոնային հեղուկի մեջ ավելացնելու շնորհիվ, որը հոտ չունի: «Պարֆյումերացված իոնային հեղուկը» բուրում է խոնավության հետ շփվելիս, այնպես որ, որքան շատ է քրտնարտադրությունը, այնքան ուժեղանում է օծանելիքի բույրը:
Դրանից բացի, այս օծանելիքը կարողանում է չեզոքացնել տհաճ հոտերը. նյութերը, որոնք դիպչում են դրան, կորցնում են իրենց ուժը:
Իռլանդացիների ձեռքբերումները կարող են մշակողների համար հսկայական ֆինանսական հեռանկարներ դառնալ, քանի որ նրանց դիմաց անձնական հիգիենիկ միջոցների հսկայական շուկա է բացվում:



