Mediamonitor.am-ը գրում է․
Գիտնականներն առաջին անգամ հաշվարկել են բեղմնավորումից մինչև ծնունդ արական և իգական էմբրիոնների հարաբերակցությունը: Ոսումնասիրության արդյունքները ներկայացված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ուսումնասիրողները հավաքել են ավելի քան մեկ միլիոն էմբրիոնների մասին տեղեկատվություն: Պարզվում է, որ բեղմնավորման ժամանակ արական էմբրիոնները նույնքան են, որքան իգականները: Հղիության առաջին եռամսյակում ավելի հաճախ մահանում են արական էմբրիոնները, սակայն 10-15 շաբաթականից հետո մեծանում է իգական էմբրիոնների մահացության թիվը, և արդյունքում 100 նորածին աղջկա դիմաց 102-105 տղա է ծնվում:
Ամերիկացի գիտնականների եզրակացությունները հերքում են «փխրուն տղամարդկանց» մասին հիպոթեզը, համաձայն որի բնությունը իգական էմբրիոններին ավելի ամուր է ստեղծում: Դրանով է բացատրվում տղաների գերակշռությունը աղջիկների հանդեպ ծննդաբերության ժամանակ` այդպիսով բնությունը ստեղծում է ավելի փխրուն սեռի ներկայացուցիչների պաշար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ