1054687666Araratnews.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է «վեցյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ այսօր ձեռք բերված համաձայնությունը։

«ԱՄՆ-ը և դաշնակիցները պատմական համաձայնության են հասել Իրանի հետ, ինչը նշանակում է, որ պայմանավորվածությունները կատարելու դեպքում Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», – հայտարարել է Օբաման։

ԱՄՆ նախագահը սույն համաձայնությունը անվանել է «լավ գործարք»։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Իրանը և «վեցյակը» պայմանավորվել են ուրանի պաշարների մեծ մասն Իրանից դուրս բերելու շուրջ, բացի այդ, Իրանը համաձայնել է 10 տարով 2/3-ով կրճատել ուրանի հարստացման ծավալները։ Արևմուտքն էլ պարտավորվել է դադարեցնել Իրանի տնտեսության նավթային և բանկային ոլորտների նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել