Շատ հետաքրքիր նյութ էրը
Մենք բոլորս էլ հոգու խորքում երազում ենք բարձր հարաբերությունների մասին, սակայն մեզանից ոչ բոլորն են մեծ և մաքուր սիրո սպասելիս պատրաստ հրաժարվել սեռական հարաբերություններից: Ինչպես պահել հոգեկան հավասարակշռությունը և լավ հարաբերություններն այն դեպքում, երբ սեռական հարաբերություններն առանց պարտավորության հասանելի այլընտրանք են հանդիսանում:
Որքան հաճելի է երբեմն սպիտակ վերարկու հագնել և հայտարարել. «Ես սովորական, կարգին կին եմ: Առաջին իսկ ժամադրության ժամանակ սեքսով չեմ զբաղվում, ամուսնուս չեմ դավաճանում, սեռական հարաբերությունների մեջ առանց սիրո չեմ մտնում»: Հոգու խորքում, իսկ երբեմն էլ ուղղակի հայտարարել, որ այդպիսի «ստորություն» անել ի վիճակի են միայն երկրորդ կարգի մարդիկ: Հետաքրքիր է, որ առանց սիրո սեռական կապը ոչ ոքի անտարբեր չի թողնում:
Հասկանալի է, թե ինչու կարելի է չհետաքրքրվել «ուղղակի սեքսով»: Մեզ բոլորիս անհրաժեշտ է սիրված և միակը մեզ զգալ, և մեր հոգեկան էներգիան չծախսել պատահական մարդկանց վրա: Դա վերաբերում է ինչպես կանաց, այնպես էլ տղամարդկանց:
Բայց կան նաև այպիսի մարդիկ, ովքեր «ուղղակի սեքսի» մեջ ոչ մի սարսափելի բան չեն տեսնում: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալու համար նրանց հարկավոր չէ ծանրաբեռնել ուղեղը կամ սիրտը, ինչպես որ հարկավոր չէ սիրահարվել մեկին, որպեսզի նրա հետ տանգո պարել, ուտելիք պատրաստել կամ միասին սպորտով զբաղվել: Սակայն հասարակության մեջ ընդունված է այն կարծիքը, որ այն մարդը, ով կարողանում է առանց սիրո սեռական հարաբերություն ունենալ, մեծ խնդիրներ ունի:
Բայց կյանքն ապացուցում է, որ ինքդ էլ կարող ես հայտնվել այն մարդկանց ցուցակում, ովքեր առանց պարտավորությունների սեքս են փնտրում: Առանց պարտավորությունների սեքսով զբաղվողների մեծ մասին ներքին էներգիան բավականացնում է միայն իրենց, իսկ ուրիշ մարդու երջանկացնելու համար այն բավարար չէ: Եվ վերջապես, այս հարաբերությունների կողմնակից են անկախ մարդիկ, ովքեր կամ դեռ չեն զգացել, թե ինչ է իսկական սերը, կամ էլ չեն ցանկանում իրենց կյանքը կիսել ուրիշի հետ: Սեքսն առանց պարտավորությունների շատ հարմար է նրանց. ոչ մի խանդ, ստուգող նշաններ և հարցեր:
Սեքսից հրաժարվելը կանանց չի վնասում: Այնպես որ, այն տեսակետը, որ սեքսի բացակայությունը վատ է անդրադառնում կանանց առողջության վրա, արդարացված չէ:
Սակայն հստակ ապացուցված է, որ ակտիվ սեռական կյանքը լավացնում է մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակը: Հետևությունը մեկն է. սեքսով զբաղվելն ավելի օգտակար է, քան դրանից հրաժարվելը: Սակայն առանց պարտավորությունների սեքսի դեպքում վերը նշվածն արդարացված է մի շարք պայմանների դեպքում. ամենակարևորը սեքսի անվտանգությունն է: Վեներական հիվանդություններ կամ պատահական զուգընկերոջից երեխա ոչ ոքի հարկավոր չէ: Բացի դրանից, կանայք, ովքեր ունենում են պատահական սեռական հարաբերություններ, նշում են, որ շատ վտանգավոր է զուգընկերոջ նկատմամբ զգացմունքներ տածելը: Չսիրահարվելու համար նրանք խորհուրդ են տալիս ամբողջովին չտրվել կրքին, միասին անկողնում չքնել, ավելորդ անգամ չմտածել տղամարդու մասին, համոզել ինքդ քեզ, որ երկարատև հարաբերությունների համար այդ տղամարդը հարմար չէ: Ամենածայրահեղ միջոցը՝ չհամբուրվելն է:
Առանց պարտավորությունների սեռական հարբերություններում անհրաժեշտ է տարածություն պահել, ցույց տալ տղամարդուն, որ նա կնոջ համար պարզապես սեռական օբյեկտ է հանդիսանում:
Եվ վերջապես, այս տեսակի հարաբերություններում ամեն դեպքում պարտականություններ կան. հետևանքների մասին մտածելու և այդ հետևանքները թույլ չտալու պատասխանատվություն: Եվ ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություններում, այլև ինքդ քո նկատմամբ պետք է պատասխանատու լինես: Եթե համոզված եք, որ առանց սիրո սեքսը տհաճ է, ավելի լավ է չփորձել դրանով զբաղվել:
Հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, ում համար չպարտավորեցնող սեքսը դարձել է հիմնական ապրելակերպ, դա սովորաբար ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ խորը զգացմունքներն ավելի շատ հաճույք են պատճառում, քան կենդանական բնազդների աստիճանի վրա գտնվող կապերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3726128442547
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել