Ընկերս հարցնում է՝ դու քեզ հեչ հարց չես տալի՞ս, թե ինչու Լֆիկն էդքան փող ունի, ես չունեմ, դու չունես: Ասում եմ՝ չէ, չեմ տալիս ինձ էդպիսի հարց: Ասում է՝ բա դու ի՞նչ հարց ես տալիս քեզ: Ասում եմ՝ թե ինչու երիտասարդությունը երկրում արդարություն չի հաստատում: Ասում է՝ բա Լֆիկը, Սաշիկը, էն գեներալները: Ասում եմ՝ դե որ արդարություն լինի, Լֆիկն էդքան փող չէր ունենա, դու էլ Լֆիկի, Սաշիկի, գեներալների մասին ինքդ քեզ հարցեր չէիր տա: Ասում է՝ բա որ մենք կռվել ենք, էդքան բան ենք արել էս երկրի համար: Ասում եմ՝ դե քիչ եք արել, էն ժամանակ արդարության մասին չենք մտածել, հիմա պետք է մտածենք: Ասում է՝ արդարություն չի լինելու մեր երկրում: Ասում եմ՝ անհնար է չլինի: Հարցնում է՝ ինչու: Ասում եմ՝ երկիրը կկործանենք, եթե չլինի արդարություն: Ասում է՝ ուշ է, փողերը լրիվ Լֆիկի, նրա նմաների ձեռքերում են: Ասում եմ՝ արդարությունը փողի հետ կապ չունի: Ասում է՝ բա ինչի՞ հետ կապ ունի: Ասում եմ՝ օրենքի: Ասում է՝ էս երկրում օրենք չկա: Ասում եմ՝ դրա համար արդարություն չկա: Մի խոսքով՝ խճճեցի ընկերոջս: Ասում է՝ գլուխս սկսեց ցավալ: Ասում եմ՝ իմն էլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել