Հարգելի հայկական պարերի պրոֆեսիոնալ մասնագետներ, կարո՞ղ է հայկական պարի մասնագետն ինձ սովորեցնի ՏԱՆԳՈ ՄԻԼՈՆԳՈՒ, և, ձեր կարծիքով, ի՞նչ է պետք դրա համար` նյո՞ւթ, տե՞ղ, հատա՞կ, փո՞ղ, հագո՞ւստ ու այլն...
Հարցս իր մեջ տողատակ չունի, բայց ես կուզեի իմանալ՝ ինչ է նշանակում պրոֆեսիոնալ, եթե ես տասներկու տարվա ակադեմիական կրթությամբ ամեն բան չէ, որ հանձն եմ առնում անել քանդակագործության ոլորտում և առավելապես տարեցտարի հստակեցնում եմ իմ առջև դրված խնդիրն ու հետաքրքրություններս:
Այո, խոսքն էսօրվա այս ոլորտում արծարծվող իրադրության մասին է, որտեղ ունեմ լիքը հարցեր, բայց ոչ կարմրախոս քննարկմամբ, որտեղ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԷ այլ ուղղամտությամբ ու հաստատությամբ:
Խնդրում եմ, հաշվի առնեմ, որ մոտ հինգ տարի զբաղվել եմ պարահանդեսային պարերով ու դա չեմ համարում հիմք՝ զրուցելու մասնագիտական խնդիրներից և պարի (ազգագրական պարի) դասավանդումը համարում եմ ազգային տեսակի ձևավորման և ոչ մասնագիտական խնդիր:
Մեզ ոգի է պետք ու հզոր կամք, այս կասեմ։