Հնդկաստանը համարվում է դեմոկրատական քաղաքական համակարգ ունեցող աշխարհի ամենամեծ երկիրը: Զարմանալի էր, որ նրան հաջողվել էր համատեղել աղքատությունը և դեմոկրատիան: Թերևս հենց այդ համակարգն էր, որ նրան զերծ էր պահել շատ ավելի մեծ ցնցումներից, որում կարող էր հայտնվել խայտաբղետ, բազմալեզու, բազմակրոն և սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող այդ երկիրը: Այդ քաղաքական համակարգը նա թերևս կրկնօրինակել էր գաղութարար բրիտանացիներից, բայց նաև իր հոգևոր համակարգները որոշակիորեն «դեմոկրատական» էին: Աստվածային ոգու մարմնավորող Կրիշնան, իր ունկնդիր Արջունային ներկայացնելով Տիեզերական իմաստությունը, այնուհետև ասաց մոտավորապես հետևյալը. «Հիմա դու էսքան բան իմացար, բայց գործիր՝ ոնց կուզես»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10206218133474742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել