Mediamonitor.am-ը գրում է.

Նյու Յորքի բետոնե ջունգլիներում այգու հարևանությամբ ապրելը իհարկե հաճելի է, բայց ի՞նչ կասեք, երբ այգի լինի հենց ձեր բնակարանի հետևում:

750x-1

Կենտրոնական մանհեթենի համար նախատեսված չափազանց նեղ բնակելի աշտարակը, շենքի ներսում ի թիվս մի շարք այլ անհրաժեշտ բաղադրիչ տարրերի, կունենա ներկառուցված այգիներ և նույնիսկ բացօթյա կինոթատրոն, որոնք ըստ շենքը կառուցող դիզայներների, այն կդարձնեն West Village փողոցի ուղղահայաց նմանակը:

12 East 37-րդ փողոցում կառուցվող դեռևս անանուն այս երկնաքերը կունենա 700 ոտնաչափ բարձրություն, Նյու Յորքի ամենաբարձր բնակելի երկնաքերի՝ Ռաֆայել Վինիոլիի նախագծով կառուցվող  432 Park Avenue շենքի, որը կբացվի այս տարվա վերջին, բարձրության կեսը: 37-րդ փողոցի բնակիչները  կարող են օգտվել բոլորին անհրաժեշտ հարմարությունների 5 համախումբից, որոնք ներառում են նաև ֆիթնեսի սրահներ, մեծ լողավազան և անհատական յոգայի ստուդիա:  «Դուք այստեղ երբեք հասարակական վայրերից ձեզ մեկուսացված չեք զգա», – ասում է Ռոբերտ գուդվինը՝  Նյու Յորքի Perkins + Will ճարտարապետական ընկերության (որը պատասխանատու է նախագծի համար) դիզայներ-տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել