
Բանանի դիետային անցնելուց առաջ պետք է լավ պատրաստվել: Նախապատրաստական օրվա ընթացքում արգելվում է օգտագործել աղի, յուղոտ կամ տապակած սնունդ, ինչպես նաև ցանկալի է հրաժարվել ցանկացած քաղցր ուտելիքից: Դիետայի ընթացքում կարելի է ուտել միայն բանան:
Որպեսզի դիետան լավ արդյունք տա, ճիշտ բանան ընտրեք: Արգելվում է ուտել խակ բանան: Եթե չեք կարողանում գտնել հասած բանաններ, կանաչ բանանը փաթաթեք թղթի մեջ և դրեք մութ տեղում:
Լավ մաքրեք բանանները. կեղևից բացի ազատվեք նաև սպիտակ թելերից:
Բանանի դիետան տևում է 3 օր: Օրվա ընթացքում կարելի է ուտել երեք բանան և խմել երեք բաժակ անյուղ կաթ: Եթե կաթը լավ չեք տանում, այն փոխարինեք 1%-անոց կեֆիրով:
Դիետայից դուրս գալուց հետո անմիջապես վրա չտաք ուտելիքին. սովորական ուտելիքին անցեք աստիճանաբար:
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=2603
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



