10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է.

Դամասկոսից ոչ հեռու գտնվող սիրիացի փախստականների «Յարմուք» ավանում պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չի փոխանցում:
Ներկայումս փախստականների ճամբարի տարածքում շարունակվու են բախումները:
BBC-ին իր հերթին տեղեկություններ է տարածել, որ այս ճամբար են ներթափանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ միջազգային դոնորների ջանքերով սիրիացի փախստականների կարիքներհ հոգալու համար հանգանակվել է շուրջ 3,8 միլիոն դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել