«Չէի կարող լռել, երբ կար ակնհայտ անարդարություն».Վահան ԽաչատրյանLife.panorama.am-ը գրում է.

Վերջերս Կիևի նորաձևության շաբաթում դիզայներ Վահան Խաչատրյանը նեկայացրել է իր «Հայաստանի գանձեր» 2015-2016 աշուն-ձմեռ նոր հավաքածուն: Life.panorama.am-ը փորձել է ճշտել այս միջոցառման մանրամասները դիզայներից ու զրուցել վերջերս նրա և ոճան Դիանա Շատվերյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Վահան Խաչատրյանը զրույցի սկզբում նշեց, որ դեռ երկու տարի առաջ, երբ հիմնում էր սեփական բրենդը, նպատակ է ունեցել իր թիմի հետ միասին անընդհատ մասնակցություն ունենալ նմանատիպ ցուցադրությունների, իսկ ահա այս ցուցադրությանը մասնակցելու պայմանավորվածությունը, դիզայների խոսքերով, եղել է դեռ մեկ տարի առաջ Միլանում Mercedes-Benz Kiev Fashion Days-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Դարիա Շապովալովա հետ. «Նրանք ունեն հատուկ խումբ, ովքեր բավականին մանրակրիտ ոսումնասիրում են, հետո նոր տալիս են իրենց համաձայնությունը: Ուրախ եմ, որ իմ հավաքածուն համապատասխանել է իրենց չափորոշիչներին»,- նշել է նա:

Դիզայները զրույցի ընթացքում շեշտեց, որ հավաքածուի թեմայի ընտրությունը պատահական չի եղել, բայց միաժամանակ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք դարձյալ այս թեման կներկայացներ, եթե այս ցուցադրությունը մոտ չլիներ ապրիլի 24-ին. «Մենք ներկայացրել էինք հայկական մատենագրությունը, մանրանկարչությունը, անդրադարձել էինք կրոնական սինվոլներին, իսկ ցուցադրության վերջում էլ մոդելները պոդիում դուրս եկան հատուկ զգեստներով, որոնց վրա գրված էր «Հիշում եմ և պահանջում» գրությունը: Իհարկե, այս ամենը ինձ համար կարևոր էր, բայց կդժվարանամ պատասխանել, թե արդյոք տարվա այլ ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում ես դարձյալ կանդրադառնայի հայկական թեմային, թե ոչ»,-նշեց  Վահան Խաչատրյանը:
Դիզայների այս հավաքածուն շուտով ցուցահանդեսի տեսքով կներկայացվի հայկական հյուրանոցներից մեկում՝ ապրիլի 24-ին ընդառաջ սպասվելիք մեծաքանակ հյուրերին ներկայացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել