Կառավարությունը հավանություն է տվել 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև (ՎԶԵԲ) Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» վարկային համաձայնագրին, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.07 մլն եվրո:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից՝ մինչև 3.5 մլն եվրո կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն: Գումարները կուղվեն այնպիսի կապիտալ ծախսերի, ինչպիսիք են թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներներ/արկղների, թափոնների հավաքման նոր կետերի, նոր աղբավայրի կառուցման (ներառյալ շինություններն ու կառույցները), մասնագիտացված սարքավորումների աղբավայրի աշխատանքների համար:
Ծրագրի մի մաս է կազմում տեխնիկական համագործակցությունը:
Թափոնների կառավարման հիմնախնդիրը, հանդիսանալով գլոբալ էկոլոգիական և սոցիալական խնդիր, գտնվում է միջազգային բնապահպանական հանրության ուշադրության կենտրոնում: Ծրագիրը նախատեսում է նաև բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ:
Հուսանք, որ Ծրագիրը, բացի այն, որ դրամական հոսք կապահովի, կլուծի զբաղվածության խնդիր, այլ նաև որպես արդյունք կունենանք ավելի մաքուր և գրավիչ շրջաններ: