ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Պեդրո Ագրամունտն այցով Բաքվում կլինի ապրիլի 8-9-ին: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԵԽԽՎ կայքում հրապարակված կազմակերպության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ագրամունտը, ով պատրաստում է զեկույց՝ «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի Խորհրդում. Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ստեղծման միջոցները» թեմայով, այցի ընթացքում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության, կառավարության անդամների հետ: Նա կհանդիպի նաև այդ երկրի խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ:
1in.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1588451.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել