Wedding.am-ը գրում է.

Նա մոտ օրերս պետք է ամուսնանար... Եվ հարսանիքը նախատեսված էր անցկացնել բացարձակապես այլ վայրում, սակայն իրավիճակը աղջկան ստիպեց վարվել այլ կերպ: Լիզան փոխեց բոլոր պլանները և արեց ամեն ինչ, որպեսզի կարողանա հոր հետ պարել իր հարսանեկան պարը: Եվ իր երազանքը իրականացնելու համար նա հարսանիքը կազմակերպեց հիվանդանոցում, քանի որ հայրը քաղցկեղով հիվանդ էր և նրան մնացել էր ապրելու մի քանի օր:

Երբ աղջիկը հորը իր որոշման մասին, նա դեմ էր, քանի որ վստահ էր, որ չի կարող իր տեղից բարձրանալ, սակայն աղջիկը ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ ինքը ցանկանում է այդ կարևոր պահին պարզապես բռնել հոր ձեռքը:

Եվ հոր մահվանից ժամեր առաջ նրանց հաջողվեց իրականացնել իրենց երազանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել