Ձեզ եմ ներկայացնում պլաստիկ վիրահատության դիմած 10 հայ հայտնիների, ում արտաքինն էապես (իսկ որոշ դեպքերում էլ՝ անճանաչելիության աստիճան) փոխվել է վիրահատական միջամտությունների արդյունքում։

10. Անահիտ Շահբազյան

_MG_2300

Անահիտ Շահբազյանը բավականին տաղանդավոր երգչուհի է, իսկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո նա նաև բավականին բեմական տեսք է ստացել ու կարող է շատ ավելի վստահ բեմ դուրս գալ, ինչն էլ անում է։ Համարում եմ, որ Անահիտ Շահբազյանի պարագայում գործ ունենք պլաստիկ վիրահատության դրական արդյունքի հետ։ 

9. Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմեն ևս դիմել է քթի վիրահատության, ու դրա արդյունքները հակասական կարծիքներ են առաջացնում։ Ոմանք պնդում են, որ Հռիփսիմեն շատ ավելի գրավիչ էր իր քթի բնական ձևով, իսկ ոմանց էլ դուր է գալիս Հռիփսիմեն՝ կարճեցված քթով։ Թողնում եմ ձեր դատին այս հարցը։

8. Սևակ Ամրոյան

2 - Copy

Սևակն, անկասկած, տաղանդավոր երգիչ է։ Մյուս կողմից, ասում են, որ տղամարդու պարագայում արտաքինն առաջնային չէ, բայց ես այդքան էլ համաձայն չեմ, առավել ևս՝ եթե խոսքը հայտնի մարդու մասին է գնում։ Սևակն ուներ շատ լուրջ խնդիր՝ զարհուրելի մեծ ու տգեղ քիթ, ու նա շտկեց այդ արտաքին արատը, ինչից հետո նա շատ ավելի ներկայացուցչական ու հաճելի արտաքին ունի։

7. Սոնա

2 - Copy

Երբեք չեմ հանդիսացել այն մարդկանցից, ովքեր Սոնային գեղեցիկ էին համարում իր կարիերայի սկզբում ու դեռ «Մեր Բակը 2»-ի տարիներից տարակուսել եմ, թե ինչ իմաստ կար նման միջակ արտաքին ունեցող աղջկան գլխավոր կանացի դեր վստահել։ Ինչևիցե, Սոնան արդեն Մոսկվայում մի քանի պլաստիկ վիրահատություններ արեց, ինչի արդյունքում անճանաչելիության աստիճան փոխվեց։ Դժվարանում եմ գլոբալ գնահատական տալ լավի ու վատի առումով, բայց կարող եմ ասել, որ Սոնան հիմա շատ ավելի գրավիչ արտաքին ունի, քան երիտասարդ տարիներին։

6. Էմմի

2 - Copy

Ինչպես հայտնի է, Էմմին ոչ թե պարզապես վիրահատել է քիթը, այլ արել է դա մի քանի անգամ, մինչև «շողուլի» է բերել այն։ Մինչև վիրահատությունը Էմմին բավականին նման էր Բուռատինոյին, բայց 3-4 վիրահատություններից հետո այսօր նա կարող է պարծենալ գեղեցիկ քթով։

5. Մհեր Մեսրոպյան

2 - Copy

Մհերը կամ, ինչպես նա ավելի է հայտնի, Մգեռ Առմենիան, ևս բավականին արծվաքիթ էր, երբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, բայց որոշ ժամանակ անց նա քթի կորեկցիա արեց և հիմա ավելի սովորական քթի ձև ունի։

4. Նելլի

2

Նելլիին գրեթե անհնար է ճանաչել հիմա։ «Հայեր» խմբում հանդես գալու ժամանակ ունեցած արտաքինը, կարելի է ասել, կապիտալ վերանորոգման է ենթարկվել ու եվրոռեմոնտ է արվել, ու հիմա Նելլին անճանաչելիորեն փոխվել է ու փոխվել է դեպի լավը։

3. Նազենի Հովհաննիսյան

_MG_2300

Նազենին կարող է լինել էտալոն՝ արտաքինի ճիշտ պլաստիկ կորեկցիայի ու սեփական արտաքինը ճիշտ խնամելու ու մատուցելու առումով։ Դժվարանում եմ նույնիսկ ասել, թե քանի անգամ է Նազենին դիմել պլաստիկայի օգնությանը, բայց նրա տեսքը տարեցտարի ավելի է լավանում։

2. Անահիտ Սիմոնյան

_MG_2300

Անահիտ Սիմոնյանը ևս մտնում է այն աստղերից ցուցակի մեջ, ովքեր բազմիցս դիմել են պլաստիկ վիրահատությունների, սակայն Անահիտի պարագայում երկակի արդյունքի հետ գործ ունենք։ Մի կողմից՝ Անահիտ Սիմոնյանի քթի վիրահատությունը շատ հաջող է, իսկ մյուս կողմից՝ Անահիտն ակնհայտորեն չարաշահել է բոտեքսը շրթունքները մեծացնելիս։

1. Լիլիթ Հովհաննիսյան

_MG_2300

Պլաստիկ միջամտությունների Հայաստանի չեմպիոնն, անկասկած, Լիլիթ Հովհաննիսյանն է։ Լիլիթը փոխել է իր դեմքի գրեթե ամեն մասի ձևն ու չափը, և արդյունքում Հայ Սուպերսթարից մեզ հայտնի Լիլիթ Հովհաննիսյանը գրեթե ոչ մի ընդհանուր բան չունի ներկայիս Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Ընդհանուր առմամբ, Լիլիթի արտաքնային փոփոխությանը կարելի է գերազանց գնահատական տալ, հատկապես եթե նա դադարի այս աստիճան չարաշահել շպարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել