Շատ տարօրինակ է, որ Ծիծեռնակաբերդում դպրոցների կողմից իրականացվող պատվո պահակի միջոցառումները ՖԲ օգտատերերի մի հատվածի կողմից ենթարկվեցին քննադատության: Պատվո պահակի գաղափարը լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլ) և զոհերի հիշատակը հարգելու յուրօրինակ ձև է: Երեկ հանդիպեցի բազմաթիվ գրառումների, որտեղ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հպարտորեն հիշում էին, թե ինչպես 60-70 ական թվականներին իրենք ևս պատվո պահակ են կանգնել Ծիծեռնակաբերդում: Իրականում ինձ համար շատ դժվար է բառեր կգտնել, որպեսզի նկարագրեմ, թե ինչի համար չարժի քննադատել այս նախաձեռնությունը, և ավելին՝ պետք է հանդես գալ նման այլ նախաձեռնություններով: Ասեմ ավելին՝ մենք պետք է նույնիսկ մեղադրենք ԿԳՆ-ին այն բանի համար, որ նման նախաձեռնություն չի եղել ավելի վաղ: 
Խնդրում եմ, եկեք զերծ մնանք ու չքաղաքականացնենք ամեն ինչ, ինչ պատահում է մեր ճանապարհին, չփնտրենք ամեն ինչում վատը՝ անկախ մեր հայացքներից ու տարբեր մարդկանց հանդեպ ունեցած մեր սուբյեկտիվ վերաբերմունքից: Զարմանալի է, որ հայոց զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելը կարող է ծաղրի կամ քննադատության առիթ տալ ջարդերից մազապուրծ եղած սերունդների զավակների, շատ տարօրինակ է, ժող ջան, մենք մեր նախնիների հիշատակը հարգելու դեմ չպետք է ոչինչ ունենանք, ամոթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել