Թութակը նստած է Լոնդոնի Սբ. Ջեյմսի զբոսայգու ծառի ճյուղին։ Չնայած փոթորկոտ, քամոտ ու նույնիսկ տեղ-տեղ ձյունոտ եղանակին՝ սպասվում է, որ Զատիկի տոնին Մեծ Բրիտանիայում եղանակը կսկսի լավանալ։

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Տարոնգա կենդանաբանական այգում շիմպանզեները վայելում են Զատիկի հյուրասիրությունը։

Տիեզերագնաց Սամանտա Քրիստոֆորետտին Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է Մայսակ սուպերթայֆունի «աչքը», որը հայտնվել է խաղաղօվկիանոսյան Միկրոնեզիայի շրջանում, և որը շարժվում է դեպի Ֆիլիպիններ։

Տոկիոյի ծովային կյանքի զբոսայգում այցելուները հետևում են խաղաղօվկիանոսյան կապտաթև թունային։ Վերջին ամիսների ընթացքում բոլոր թունաները, բացի 160-ից, ինչպես նաև բոնիտո ձկներն անհայտ պատճառներով սատկել են։

Կանացի կարմիր կոշիկներ են տեղադրվել Մեխիկոյի հրապարակում՝ Մեքսիկայի մայրաքաղաքում կանանց հանդեպ բռնության դեմ ցույցի ընթացքում։

«Դոնբաս» գումարտակի ուկրաինացի զինվորները հրթիռանետ են բաց թողնում Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի մոտ իրականացվող զորավարժությունների ընթացքում։

Իրաքի պաշտպանության ուժերի անդամները ծեծի են ենթարկում Տիկրիթում բռնված Իսլամական պետության անդամին։ Իրաքյան զորքերն ու շիա զինյալները մարտնչում էին Իսլամական պետության դեմ հյուսիսային Տիկրիթ քաղաքում, որը պաշտոնյաները նկարագրում են որպես սուննի մահմեդական ռազմական խմբավորման վերջին հենակետային քաղաքը։

Փոքրիկ աղջիկը մոմ է վերցնում ապաշխարողի հսկայական մոմից Իսպանիայի Արկոս դե լա Ֆրոնտերայում, Նուեստրո Սենոր Ատադո ա լա Կոլումնայի երթի ժամանակ, Սուրբ շաբաթվա ընթացքում։ Զատիկի Սուրբ շաբաթվա ընթացքում հարյուրավոր երթեր են իրականացվում Իսպանիայում։

Մանիլայի հյուսիսում գտնվող Մաբալակատ քաղաքում ֆիլիպինցիները փայտից խաչ են կրում իրենց մեջքին՝ Զատիկին ընդառաջ։

Վենեսուելայի Կարակաս քաղաքում Սուրբ շաբաթվա տոնակատարություններին Սբ. Թերեզայի եկեղեցու արարողությանը մասնակցող մարդիկ։

Նիկարագուայի Աբուջա բնակավայրում նորընտիր նախագահ Մուհամադու Բուհարիի աջակիցները, ներկված մարմիններով, մեքենայի վրա նստած տոնում են երկրի նոր առաջնորդի հաղթանակը։

Ֆիլիպինների Մանիլա քաղաքի արևելքում գտնվող Քեզոն բնակավայրում աղավնին գլուխն իջեցնում է ջրով ավազանի մեջ։




