Բաղադրությունը

Հավի ձու - 4 հատ
Սունկ (թարմ կամ սառեցրած սունկ ) - 200 գրամ
Գլուխ սոխ - 1 հատ
Կաթ - ½ բաժակ
Թարմ սամիթ - մի քիչ
Պանրի 50 գրամ
Բուսական յուղ - 1-2 ճաշի գդալ 
Աղ՝ ըստ ճաշակի



Պատրաստման եղանակը

1. Սունկը կտրել և տապակել բուսական յուղի մեջ:
2. Սոխը մաքրել և կտրտել:
3. Ավելացնել սոխը սնկին, աղ անել և տապակել:
4. Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, դեղնուցն ուղղակի խառնել, իսկ սպիտակուցները հարել միքսերով:
5. Սպիտակուցն ու դեղնուցը խառնել իրար, ավելացնել կաթը, աղ անել և խառնել: Այս զանգվածը լցնել սնկի և սոխի վրա:
6. Եփել չափավոր ջերմության կրակի վրա 3-5 րոպե, այնուհետև փակել կապարիչը և եփել ևս մի քանի րոպե: Այդ ընթացքում քերել պանիրը մանր քերիչով, սամիթը լվանալ և կտրել:
7. Պատրաստի ձվածեղի վրա լցնել պանիրը և սամիթը:

Բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել