Կներեք, իհարկե, բայց լիքը բան անկեղծ չի ապրիլի 24-ի հետ կապված, մի տեսակ ձևական են այդ անմոռուկախեղդ վիճակները, վստահ եմ՝ շատերը կպցնում են՝ ուղղակի կպցնելու համար, բայց ամռանը մեկ ա՝ կհանգստանան Թուրքիայում, Ցեղասպանության մասին մենք սկսում ենք խոսալ մի կամ երկու ամիս առաջ ու սաղ տարին ուղղակի լռում.... Մի գուցե և ես սխալվում եմ, բայց ձևականությունը շատ ա նկատվում....... Ցեղասպանության ճանաչման ճանապարհը մեկն է. երկիրն ա պետք հզորացնել, երբ նա կդառնա հզոր պետություն, սաղ աշխարհը մեզ հետ հաշվի կնստի ու կլսի մեր ձայնը...... Թե չԷ տարվա մեջ մի ամիս Ցեղասպանության մասին խոսելը ոչ մի բանի չի բերի, որովհետև նույն թուրքն էլ ա տեսնում, որ դա ընդամենը տարին մեկ կամ երկու ամիս է.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/IndividuumCastingProduction/posts/896071357106455?pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել