Untitled-21in.am-ը գրում է.

Ջորջիա նահանգի մայրաքաղաք Ատլանտայում դպրոցների 11 նախկին ուսուցիչներ և կրթության ոլորտի աշխատողներ մեղավոր են ճանաչվել դպրոցական քննությունների արդյունքները կեղծելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում խոշորագույն կրթական սկանդալներից մեկի շրջանակներում դատախազությունը 4 տարի առաջ մեղադրանքներ է առաջադրել 35 ուսուցչի:

2011թ. իրականացված հետաքննության տվյալներով՝ կեղծում է եղել Ատլանտայի 56 հանրակրթական դպրոցներից 40-ում:

Դատախազությունում նշում են, որ ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու վարչակազմը կեղծել են, ոչ ճիշտ են գրանցել թեստերի արդյունքները, որպեսզի դպրոցական արդյունքները համապատասխանեին վերևից իջեցված նորմատիվներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել