Tert.am-ը գրում է.
Բրիտանիայի արքայազն Հարին հաջորդ շաբաթվանից ծառայության կանցնի Ավստրալիայի պաշտպանության ուժերում, որից հետո մտադիր է լքել բանակային շարքերը, գրում է Комсомольская правда-ն։
Երկուշաբթի Հարին պաշտոնապես կներկայանա Ավստրալիայի հանրությանը։ Համաձայն պլանի՝ թագավորական ընտանիքի անդամը ծաղկեպսակ կդնի Սիդնեյում Անհայտ զինվորի գերեզմանին և կայցելի ռազմական հուշահամալիր։
Պաշտոնական միջոցառումներից հետո արքայազնը ծառայության կանցնի, ժամանակի մեծ մասը նա կանցկացնի Սիդնեյի զինված ուժերի բազայում, սակայն կլինի նաև Պերտի և Դարվինի բազաներում։ Ավստրալիայում Հարին կմնա 4 շաբաթ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/02/harry/1635235
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել