Replik.am-ը գրում է.

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսիի մոտ աջ ոտքի կոճի վնասվածք է ախտորոշվել: Հայտնվում է, որ արգենտինացին վնասվածք ստացել է դեռ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում անգլիացիների պաշտպան Մարտին Դեմիկոլիսի հետ բախման ժամանակ:

Նշենք, որ հենց վնասվածքն էր պատճառը, որ Մեսսին չկարողացավ հավաքականի կազմում մասնակցել Սալվադորի և Էկվադորի դեմ հանդիպումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել