Հետաքրքիր փաստեր Քեթրին Հեփբորնի մասինLife.panorama.am-ը գրում է.

Քեթրին Հոութոն Հեփբորնը հայտնի է որպես դերասանուհի, ով ռեկորդային քանակության «Օսկար» արձանիկների է արժանացել. 4 անգամ նա ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում: Բացի այդ՝ դերասանուհին 2 անգամ արժանացել է BAFTA, մեկ անգամ՝ «Էմմի» մրցանակի: Քեթրին Հեփբորնը 51 դեր է խաղացել կինոյում և Կինոյի ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է Հոլիվուդի պատմության լավագույն դերասանուհի:

Քեթրին Հոութոն Հեփբորնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին՝ ամերիկյան Հարթֆորդ քաղաքում: Նրա հայրն ուրոլոգ էր, իսկ մայրը՝ մոլի ֆեմինիստուհի: Ծնողները սիրում էին Քեթրինին և աջակցում էին նրան բոլոր նախաձեռնություններում: Քեթրինը 12 տարեկանից սկսում է հանդես գալ սիրողական ներկայացումներում, իսկ 21 տարեկանից՝ Բրոդվեյում: Նա շատ հաջողակ դերասանուհի էր, և նրա մասնակցությամբ ներկայացումները մեծ ժողովրդականություն էին վայելում:

1932 թվականին Քեթրինն առաջին անգամ հայտնվում է էկրանին՝ «Օրինագիծ՝ ամուսնալուծության մասին» ֆիլմում: Նրա խաղն արժանի էր, սակայն ֆենոմենալ չի համարվում: Քեթրինը կինոյում ներմուծում է հումորը, գեղեցկությունն ու նրբագեղությունը՝ ստեղծելով իր սեփական, յուրահատուկ ոճը: Սակայն 1938 թվականին նա որոշում է ավարտել կինոկարիերիան՝ «Փոքրիկի դաստիարակությունը» ֆիլմի անհաջողության պատճառով. քննադատները նրան անվանում են «հաջողության թունավորող»: Երկու տարի նա մերժում է դերերի բոլոր առաջարկները, սակայն հետո փոշմանում է և ևս 54 տարի նկարահանվում է ֆիլմերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել