1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այսօր կառավարության նիստում պետք է ազատվեր զբաղեցված պաշտոնից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ Արամ Հարությունյանին այլ պաշտոնի կներկայացնեն:
Մեկ այլ որոշմամբ` մարզպետի պաշտոնում պետք է նշանակվի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Կարապետ Գուլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ», – նշված է որոշման մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1588117.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



