ՀՀ Զինված ուժերում զինվորական բնույթի հանցագործությունները նվազել են, այլ հանցագործությունները՝ աճելPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում 2014 թվականին արձանագրվել է 3,728 դեպք, ինչը նախորդ տարվա դեպքերի քանակից քիչ է 304-ով կամ 7.5%-ով: Արձանագրված դեպքերից 2578-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1,150-ը` հանցագործություններ, այդ թվում` 746-ը զինվորական բնույթի, իսկ 404-ը ընդհանուր բնույթի հանցագործություններ:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեության ծրագրից, որը ներկայացվել է Ազգային ժողով և հավանաբար հաջորդ քառօրյայում քննարկման կդրվի:

2014-ին, 2013-ի համեմատ, զինվորական բնույթի հանցագործությունները նվազել են. 2013-ին գրանցվել է 766 դեպք, այսինքն 20-ով պակաս: Իսկ այլ հանցագործություններն աճել` 36-ով կամ 9.8%-ով. 2013-ին գրանցվել էր 368 դեպք:

2013-ի համեմատ 2014-ին, ըստ ներկայացված ծրագրի, պատահարները նվազել են 305 դեպքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել