«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվելու Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ մայոր Վ.Վ. Բիրյուկովը: Մինչ այս «Ժողովուրդ»-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ. Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննության արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ առնչություն ունեցող 18 պաշտոնյաներ:
Ի դեպ, չնայած Գյումրիում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի մեծ մասն այս ընթացքում հարցաքննվել է, սակայն հիմնական հարցի պատասխանը դեռ չի տրվել, մասնավորապես, ինչպե՞ս է կարողացել Վալերի Պերմյակովե իրեն ամրակցված զենքով զորամասից աննկատ հեռանալ և ինչո՞ւ պետք է սպաներ ընտանիքի 7 անդամներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։