Բաղադրությունը
Բլինչիկի համար`
2 բաժակ այլուր
2 ճաշի գդալ շաքարավազ
Բուսական յուղ 2 ճաշի գդալ + տապակին քսելու համար
1 հատ ձու
Կաթ 150 մլ
Ջուր 150 մլ
Մի պտղունց աղ
Միջուկի համար
Բանան 2 հատ
Շոկոլադ 10 գրամ
Կաթ կամ սերուցք 100 գրամ
Պատրաստման եղանակը
1.Ձուն հարել շաքարավազի և աղի հետ: Աստիճանաբար ավելացնել այլուրը, ջուրը, կաթը և բուսական յուղը: Լավ խառնել, որպեսզի դառնա միատարր զանգված: Թողնել 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանում:
2.Թավան տաքացնել, վրան քսելով բուսական յուղ: Թխել բարակ բլինչիկներ:
3.Շոկոլադը հալեցնել ջրային գոլոշու վրա: Լցնել կաթը կամ սերուցքը, խառնել, մինչև ստացվի փայլող հարթ զանգված:
4.Բանանը կտրել շրջանակներով:
5.Բլինչիկների վրա քսել հալեցրած շոկոլադը, վրան դնել բանանը և ծալել եռանկյունաձև: Ցանկության դեպքում կարող եք վրան գլազուր լցնել:
Բարի ախորժակ